▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«44-օրյայի զեկույցը լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա»․ Ալեն Սիմոնյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չհրապարակելու միտում չկա։ Այն անպայման հրապարակվելու է, այլ հարց է, թե ի՞նչ ֆորմատով կարվի։ Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ «եթե անգամ այն մտներ լիագումար նիստ, միևնույն է լինելու էր փակ ձևաչափով»։
«Անդրանիկ Քոչարյանը զեկույցը իրավական առումով չի էլ հանձնել, խնդիր կա այնտեղ, իրեն հարցրեք, թող բացատրի․․․ Զեկույցը լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմքեր չկան։ Պարոն Քոչարյանը կարող է իր ձևոև մեկնաբանել, բայց ես նախադեպային իրավունքով չեմ առաջնորդվելու»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ժամկետների խախտման խնդիր կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее