
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Նյու Յորքում հարցազրույց է տվել աշխարհահռչակ քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնին։ Այս մասին հայտնում է ՄեդիաՆյուզ․am-ն ու մանրամասնում․ «Թաքեր Կարլսոնն ամերիկացի ամենահայտնի քաղաքական մեկնաբաններից մեկն է, հարցազրույցներ է վարել տարբեր պետությունների առաջնորդների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Ինչպես նշել է լրատվականը՝ զարմանալի կլիներ, թե ինչու Կարլսոնը որոշեց հարցազրույց վերցնել սկսնակ քաղաքական գործիչ Նարեկ Կարապետյանից, ով ոչնչով աչքի չէր ընկել, եթե չլիներ կլորիկ հոնորարը։
Իրականում մինչ Նյու Յորք մեկնելը Կարապետյանները լոբբիստական կազմակերպություն են վարձել հոդված տպելու ու Կարլսոնի հետ հարցազրույց կազմակերպելու համար։
Հոդվածը՝ Financial Times-ի շաբաթօրյա համարում անդրադարձն էր Սամվել Կարապետյանի կալանավորմանը։ Ինչին հաջորդեց նրա եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Կարլսոնին»։
Հավելենք,որ այս թեմային երկու անգամ անդրադարձել է նաև Պապ Թագավոր անունով ֆեյսբուքյան էջը, ինչին էլ թերևս հաջորդել էր Նարեկ Կարապետյանի հետևյալ գրառումը․ «Միակ գործարանը որ ՔՊ- ն Հայաստանում հաջողությամբ կարողացել է կառուցել դա.. ֆեյքերի գործարանն է»:
Լուրը հերքել է նաև «Մեր ձևով» շարժման խոսնակը։
Դիտեք նաև՝


