▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4 ապացույց, որ Վաչե Ամարյանը հայկական շոու բիզնեսում դեռ տեղ չունի

Օլա՜, բուչե՜, բունյա՜, գոնյա՜, լյօլյա՜, բեեեե՛………..

Այդպես էլ չսովորեցինք նրա այս երգը, բայց Վաչե Ամարյանն իր հորինած լեզվով, անտիգլամուրային արտաքինով , միանշանակ կհիշվի: Սակայն շոուբիզնես մտնելու համար պետք է համապատասխանես որոշակի ստանդարտների, sorry, babe.

1.Հայառուսախառը երգացանկը

Կանոն համար մեկ՝ կողմնորոշվի՛ր: Որպեսզի քեզ հիշեն, տարբերեն, պետք է ունենաս կոնկրետ ֆորմատ, թիրախային լսարան ու աշխատես նրանց գրավելու համար: Եթե հայառուսախառն երգերով ես ներկայանում՝ հուսալով գրավել ռուս և հայ լսարանին, արդյունքում բան դուրս չի գա: Այլ բան է, եթե քեզ դուր է գալիս չհասկացված լինելն ու դիցաբանական հրեշի կերպարը:

2. Իմիջը՝ փոխել

Ռուսաստանաբնակ новые армяни կերպարը շոուբիզի համար, մեղմ ասած, hard core-է : Մեկ գծով արդուկած տաբատ ու փայլուն պիջակ, չխնամված թրաշ: Հիշենք Լիլիթ Հովհաննիսյանի հետ դուետը, ամբողջովին շագանակագույն հագուստով Վաչեն շոկոլադե սալիկի էր հիշեցնում, մի՛ արա տենց կամ՝ փոխիր ոճաբաններիդ, գտի՛ր մեկին, ով շոկոլադ չի սիրում:

3.Հոլովակների too sexy հերոսները

Հասկանում եմ, չորրորդ համարի կրծքերը, երրորդ աստիճանի փքված շուրթերն, ու Առնոլդ Շվարցենեգերի նման մկանուտ տղերքը կարող են տպավորություն գործել, բայց, էս դեպքում էլ, դու ես վերջին պլան անցնում, ու մի պահ մոռանում ենք՝ ինչի՞ ենք հավաքվել: Գուցե արժե՞ շեշտը դնել ավելի մինիմալիստական դետալների վրա ու խոսել ավելի մատչելի լեզվո՞վ:

4.Սոցցանցերի սխալ կիրառումը

Իհարկե, հրաշալի է, որ Վաչեն 30 հազարից ավելի հետևորդ ունի Ֆեյսբուքում, բայց միևնույն ժամանակ, եթե աչքի ծայրով անցկացնենք նրա էջը, ապա երևում է, որ դրանով հենց ինքն է զբաղվում, հակառակ դեպքում՝ նման լուսանկարներ էջում չէին տեղադրվի: Շատ վատ է, երբ դու՝ լինելով հանրային դեմք թույլ ես տալիս այս կարգի նեղանձնական լուսանկարներ ներբեռնել: Առհասարակ, կանայք խորհորդ են տալիս տղամարդկանց ոտքերը չցուցադրել:

Աղբյուրը` Bibar.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее