Մայրաքաղաքում սահմռկեցուցիչ դեպքի մասին ահազանգել է մանկահասակ երեխայի մայրը։ Վերջինս պատմել է, որ իր փոքրիկ դստեր նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություն է կատարել խորթ պապիկը եւ իր քրոջ ամուսինը։
Բացի այդ՝ փոքրիկին խորթ պապը ցույց է տվել հանգուցյալ կնոջը ծեծելու կադրերը պարունակող տեսագրությունը։
Մանկահասակ երեխայի մայրն ասել է նաեւ, որ իր մոր ամուսինը բռնությւոն է գործադրել նաեւ իր նկատմամբ՝ հարվածներ հասցնելով ձեռնափայտով։
Ոստիկանութունում հետաքննություն է սկսվել եւ ստուգվում են հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները։
Նյութի աղբյուրը` «Փաստինֆո»


