shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ, 39-ամյա Արտակ Հարությունյանը Փանիկ գյուղի 2-րդ փողոցում իր վարած RAV 2203 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Փանիկ գյուղի բնակիչներ, 18-ամյա Ռազմիկ Մարգարյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու Ավստրիական հիվանդանոց , 17-ամյա Դավիթ Մարկոսյանին, 17-ամյա Ժաննա Բեգոյանին, 18-ամյա Լյուդմիլա Բոյաջյանին, 19-ամյա Մայրանուշ Կարապետյանին և 15-ամյա Ռևիկ Ճավռշյանին: Վերջիններս էլ տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն:
Վարորդը ենթարկվել է փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Նրա խմածության աստիճանը եղել է 80 տոկոս:
Գ.Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված բոլոր երեխաները սովորում են Փանիկ գյուղի միջնակարգ դպոցում և այդ պահին «Վերջին զանգի» տոնական հանդեսի փորձ անելիս են եղել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


