▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

32 խումբ 5000 դոլար է ստացել

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում 32 խմբում ընդգրկված հայաստանցի 107 գիտնականներ դրամաշնորհներ են ստացել Հայ օգնության ֆոնդից՝ կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, աստղագիտության եւ այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար: Գիտական խմբերի ղեկավարներից 18-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 13-ը՝ կանայք:

Հաղթողներին ընտրել է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ: Աստղագիտության ոլորտում օրինակ՝ դրամաշնորհի են արժանացել Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ)առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ)ղեկավար Արեգ Միքայելյանը(Բլազերների բազմալիքային ուսումնասիրություն) և ԲԱ կրտսեր գիտաշխատող Հայկ Աբրահամյանը (Ակտիվ միջուկով գալակտիկաների ռադիոհատկությունները):

Դրամաշնորհներն օգտագործվելու են աշխատավարձերի, սարքավորման ձեռքբերման, գործուղումների և գիտական գործունեությունն ապահովող այլ ծախսերի համար:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее