Armtimes.com-ը գրում է. Մինչեւ ադրբեջանական ծագմամբ իրանցի երգչուհի, դերասանուհի Գուգուշի Երեւան գալը, Հայաստանում երբեք 150 հազար դրամից ավելի թանկ տոմսեր չեն վաճառվել: Այս մասին կայքին ասացին տոմսերի առցանց վաճառքով զբաղվող toms.am կայքից: ՀՀ-ում 1-ին անգամ վաճառվել են 300 հազար դրամանոց տոմսեր: Երեկ՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Գուգուշի համերգի տոմսերն արժեին37 500, 47 500, 80 000, 100 000, 125 000, 150 000, 200 000, 300 000 դրամ:
Ըստ toms.am-ի՝ նախկինում ՀՀ-ում վաճառված ամենաթանկ տոմսերն արժեցել են 120-ից 150 հազար դրամ: Դրանք եղել են Cօmedy Club-ի շոուի, Շառլ Ազնավուրի, Էրոս Ռամազոտիի, Իրինա Ալեգրովայի, Գրիգորի Լեպսի համերգների տոմսերը: Գրիգորի Լեպսի՝ 2018-ի փետրվարին Երեւանում կայանալիք համերգի ամենաթանկ տոմսերն էլ չեն գերազանցում 120 հազար դրամը (8 000, 10 000, 15 000, 20 000, 25 000, 30 000, 50 000, 80 000, 100 000, 120 000 դրամ):
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում