Արդեն տեղեկացրել ենք, որ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա Ռուսաստանի հետ։
Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հետևյալն է հայտարարել․ «Ավելի քան 30 տարի անց Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցություն կունենա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, իսկ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան, Իրան»։
Նա նշել է նաև, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջոցով Ադրբեջանը ելք կունենա դեպի Թուրքիա։
Դիտեք նաև՝