▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«30 արծաթ՝ տուրիստական փաթեթով»․ Հակոբ Բերբերյանն՝ ուրուրակիր Թովմասի մասին

Սփյուռքահայ կամավորական, ակտիվիստ Հակոբ Բերբերյանը լուսանկար է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ «30 արծաթ՝ տուրիստական փաթեթով»։

Արձագանքողներից է եղել նաև լուսանկարում պատկերված անձը՝  Թովմաս Առաքելյանը, որ հետևյալ մեկնաբանությունն է գրել․ «Սիրելիներ, սա հերյուրանք է: Անտրամաբանական և անիմաստ: Իմ հայացքներում ոչինչ չի փոխվել»

Փաստաբան Արսեն Բաբայանի հարցին էլ՝ Հակոբ Բերբերյանը պատասխանել է․ «Ուղղափառի համար կաթոլիկների սրբավայրը ուխտագնացություն չի կարող համարվի, կաթոլիկների պատարագը սուրբ չի կարող լինի»։

Մեկ այլ գրառման մեջ էլ Հակոբ Բերբերյանը նշել էր․ «Մեղա, մեղա․․․Այսքանից հետո՝ կաթոլիկ աղանդը քարոզող է լինու՞մ․․Ու մեր եկեղեցու ներսի՞ց․․․Ավելին ՝ Տավուշի թեմից․․․Եվ ուխտագնացություն է ասում էէէ․․․ ու սուրբ պատարագ է ասում, պատարագ, որտեղ չի հիշատակվում Վեհափառը և ՀԱԵ-ի սրբերը․․․Այստեղ եմ ասում՝ բա խեղճ նիկոլից ի՞նչ եք ուզում․․․»։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հակոբ Բերբերյանին բերման էին ենթարկել, երբ վերջինս Նիկոլ Փաշինյանին տեսնելիս՝ նրան դավաճան էր անվանել։ Փաստաբան Արսեն Բաբայանն էլ հայտարարել էր, որ «Հակոբ Բերբերյանին հեռացրել են Digitain-ից քաղաքական հայացքների պատճառով»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее