▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 պատճառ, թե ինչու ավարտվեց Սիլվա Հակոբյանի աստղային ժամը

Դիտեք նաև՝

***

Գիշեր է, իմ հոգին դատարկ է ու անսեր………..

Հիշո՞ւմ եք Սիլվայի մուտքը հայկական շոուբիզնես եղավ այս սրտաճմլիկ երգով, որն իսկապես բուռն ընդունելության արժանացավ: Հետո Սիլվան գնալով դարձավ մեկը այն շոուբիզնեսավորներից, որոնք ծնվում են, մի քանի կայծ տալիս ու նորից խամրում: Բայց այդ ամենն ունի իր պատճառները:

1.Սեր-մեր, թե՝ տաշի-տուշի

Ընդհանրապես կյանքում, թե՝ շոուբիզնեսում շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ ես ուզում և՝ ում: Այլ կերպ ասած՝ լինել կողմնորոշված: Սիլվայի, թինեյջերական լացուկոծով մուտքը,  ճիշտ էր: Բայց ժամանակի ընթացքում Սիլոն որոշեց դիմել էքսպերիմենտների ու հանդես եկավ նաև տաշի-տուշի ժանրում: Ու այստեղ ամեն ինչ խառնվեց իրար:

2.Американские штучки

Սիլվան արդեն ուներ ճանաչում, լինում էին արտասահմանյան հրավերներ: Բնականաբար, այդ ընթացքում շատ բան ես տեսնում, սովորում: Այդ ամենն իր ազդեցությունը թողեց նաև երգչուհու ոճի վրա, ու նա մտածեց՝ ինչո՞ւ մի փոփոտ ու մոդեռնոտ կլիպ չնկարի: Move with me-ն կամ Don՛t apologize-ը լավագույն տարբերակները չէին, որովհետև՝ նախ երգչուհու անգլերենն էր սարսափելի, երկրորդ՝ կերպարը: Don՛t apologize-ում,  առհասարակ Գագայից թխած ակնոցները հեչ լավ միտք չէին:

3.Պապայի աղջիկը

Չէ, լուրջ, դա շատ լավ է, բայց՝ մինչև ե՞րբ: Երբ բոլոր հարցերին ու հրավերներին հայրդ է պատասխանում ու ներկայանում, մի օր բոլորը քեզ որպես շոուբիզնեսյան դեմք մոռանում են, որովհետև այստեղ հաղթում  են միայն ուժեղ ու միայնակ բորենիները:

Աղբյուրը` bibar.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее