
Երևանի քաղաքապետարանն Էլեն Երեմյանին (Բրյունետ) 3 միլիոն 300 հազար դրամ է վճարել՝ «Էրեբունի-Երևան 2807 տոնակատարության շրջանակում։
Բրյունետը ելույթ է ունեցել երեսուն րոպե Շառլ Ազնավուրի հրապարակում կայացած էստրադային համերգի ընթացքում:
Ֆակտոր․am-ն է գրում ու հավելում , որ «Դիանա Աբգար»-ի անվան այգու տարածքում կայացած էլեկտրոնային երաժշտության համերգային ծրագրի ընթացքում էլ ելույթ են ունեցել դիջեյներ՝ այդ թվում իտալացի Բենի Բենասին։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 35 միլիոն 750 հազար դրամ։


