Հուլիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ դանակահարված վիճակում «Իջևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչներ 21-ամյա Էրիկ Թ-ն, 21-ամյա Գոռ Պ-ն և 20-ամյա Տիգրան Ա-ն։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Ոստիկանները պարզվել են, որ հունիսի 30-ին, Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի սկզբնամասում, վիճաբանություն է տեղի ունեցել Էրիկ Թ-ի, Գոռ Պ-ի, Տիգրան Ա-ի, Տավուշի մարզի բնակիչներ 23-ամյա Էրիկ Մ-ի, 25-ամյա Ռադիկ Մ-ի և 23-ամյա Ժորա Մ-ի միջև, որի հետևանքով Էրիկ Թ-ն, Գոռ Պ-ն և Տիգրան Ա-ն տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ |
3 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее