▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 բան, որ արժե սովորել Արմոյից

Արմո Հովեյանը կարող է դառնալ իսկական ուղեցույց բոլոր կորուսյալ հոգիների համար:

Նրա մուտքը հայկական շոուբիզ տեղի ունեցավ սահուն քայլերով ու ինչ-որ տեղ աննշմար: Հետո երգիչը մեկը մյուսի ետևից թողարկեց մի քանի հիթ ու ամրապնդեց իր տեղն այս արևի տակ:

Սակայն Արմոն բացի այս ամենից, ունի այլ  գովելի հատկանիշներ ևս, որոնք կարող են հիանալի օրինակ ծառայել որոշ մոլորյալ սելեբների համար:

1.Համեստություն

Նրան Դուք երբևէ սկանդալի կենտրոնում չեք տեսնի, որովհետև նա, պարզապես, անում է իր գործն ու դրանից հաճույք ստանում: Նա չի աղաղակում իր բացառիկության մասին, նա չի շռայլում սնդուսափայլ խոսքեր իր տաղանդի մասին, նա չի երդվում, որ իր նմանը չկա: Նա իսկական ստեղծագործող է:

2. Քաղաքակիրթ կերպարը

Միշտ կոկիկ հագնված ու կիրթ: Կարծես այս երկու հանգամանքները նրա պարագայում առանց իրար գոյություն ունենալ չեն կարող: Նրա հետ մեկ խոսք փոխանակելուց հետո, հասկանում ես, որ դա պարզապես իմիջ չէ, այլ՝ էություն: Նա չի զանգի քեզ ու  չի ասի՝ ոտերիս տակ կգցեմ էս նյութը գրողին, որովհետև նման մանր բաները մանր մարդկանց համար են:

3. Աստվածավախ լինելը

Սոցցանցերում Արմոյի էջերը զննելով՝ կարելի է միանշանակ ասել, որ նա աստվածավախ մարդ է: Նրա գրառումներում նա միշտ շնորհակալություն է հայտնում Աստծուն ու դա չի անում ուղղակի, որովհետև ակնհայտ է այդ գրառումների անկեղծությունը:

Աղբյուրը` Bibar.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее