ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան կատաած այցի ընթացքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:
«Դիվանագիտական հարաբերությունների 27 տարվա պատմության մեջ սա նման մակարդակով առաջին այցելությունն էր: Այցի ընթացքում հայ-գերմանական բանակցությունների ժամանակ մշտապես ընդգծվել է հարաբերություններն առավել զարգացնելու և խորացնելու երկկողմ հանձնառությունը:
Այս ուղղությամբ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ,որոնք վերաբերում են և՛ ներդրումներին, և՛ համատեղ ծրագրերին», - ասաց ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը: