Aravot.am-ը գրում է. Եղվարդի բնակիչ Վարսենիկ Ա.-ն մանրամասներ է պատմում իր տասնամյա աղջկա առեւանգման դեպքով: Ըստ նրա՝ հարեւանուհին՝ Մարինե Հ.-ն, իր աղջկան դպրոցից խաբելով տարել է իր տուն ու սկսել իրեն սպառնալ՝ եթե պարտքը չտաս, երեխային չեմ տա: «Չէր թողնում երեխաս գար: Տասը անգամ իրեն ասացի՝ երեխուն բեր տուն, ասաց՝ ստեղ երեխա չկա: Դպրոցից երեխուս վերցրել է, ասել է՝ արի գնանք հաց առնենք ու խաբել, տարել»,- կայքին պատմեց Վարսենիկ Ա.-ն: Վարսենիկի պատմելով, ինքը 30.000 դրամ պարտք է վերցրել Մարինեից, վերադարձրել 5000 դրամը. «Չեմ հրաժարվել մնացած գումարը տալուց, ասել եմ՝ քիչ-քիչ կտամ»: Վարսենիկ Ա.-ի խոսքով, երեխան այնքան էր վախեցել, որ երեկ չէր կարողանում խոսել. «Ասում էր մամայիդ ասա, փողը բերի տա, նոր թողնեմ, գնաս»: Մեր դիտարկմանը, թե Մարինեն պնդում է, որ ձեր երեխաներին ինքն է պահել, Վարսենիկ Ա.-ն հակադարձեց՝ սուտ է. «Էդ ինչ է պահել, տաք ջուր չենք ունեցել, լողացրել է, էդ եղավ պահե՞լ, հա ինչ անենք, երեխա են, սոված են եղել, ինքը իր կամքով մի կտոր հաց է տվել»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ երեկ պարտքի դիմաց Եղվարդի բնակիչ Մարինեն նույն քաղաքի բնակիչ Վարսենիկի տասնամյա աղջկան առեւանգել էր ու սպառնացել, որ մինչեւ պարտքը չվերադարձնի, երեխային չի տա:


