aravot.am-ը գրում է. Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Թեւոսիկի» եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի համար մեղադրողը պահանջել է 25 տարվա ազատազրկում:
Ըստ մեղադրողի` Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքը ամբողջովին հիմնավորված է, իսկ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները՝ բավարար:


