▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

24-ամյա կնոջը պատանդ պահելու դեպքով գործը կարճվեց. նոր գործ՝ թմրանյութեր իրացնելու համար

armtimes.com-ը գրում է. Օգոստոսի 29-ին Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբում 31-ամյա Գոռ Հակոբյանի կողմից 24-ամյա կնոջը զենքի գործադրմամբ պատանդ պահելու գործը երկու օր առաջ կարճվել է:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ այդ օրը՝ օգոստոսի 29-ին Գոռ Հակոբյանը պատանդ է պահել իր ընկերուհուն՝ 24-ամյա կնոջը, սպառնացել սպանել նրան, ապա ակումբին պատկանող գույքը շպրտել փողոց: Մեկ ժամ տեւած բանակցություններն արդյունք չտալուց հետո իրավապահները դիպուկահարի արձակված կրակոցով վնասազերծել էին նրան: Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին տղամարդը մահացել էր: Իսկ պատանդառված կինը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (պատանդ պահելը, որը կատարվել է զենքի գործադրմամբ):

Մեր զրույցում Տռուզյանն ասաց, որ քրեական գործը կարճվել է Գոռ Հակոբյանի մահվան հիմքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 35-րդ հոդվածի 10-րդ կետով: Միաժամանակ սակայն, նրա խոսքով՝ քննիչը այդ նույն քրեական գործի նյութերի հիման վրա հարուցել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի  1-ի մասով (թմրամիջոցների իրացում) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով փամփուշտներ ձեռք բերելը): Այլ կերպ ասած, սույն քրեական գործով պետք է քննության առարկա դառնա, թե ո՞վ է պատանդառու Գոռ Հակոբյանին մեթամֆետամին տեսակի թմրամիջոց իրացրել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ ոստիկաններին հաջողվել էր դիպուկահարի միջոցով վիրավորել Էրեբունի վարչական շրջանում գտնվող՝ «Weekend» բիլիարդանոցում աղջկան պատանդ պահող տղամարդուն, ով հիվանդանոց էր տեղափոխել արդեն մահացած: Իսկ պատանդառված 23-ամյա աղջիկը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Կարդացեք նաև՝ Տեսանյութ, թե ինչպես ոստիկանները դիպուկահարի միջոցով վիրավորեցին աղջկան պատանդ պահող տղամարդուն. վերջինս մահացել է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее