Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՐՑՈՒՄ ԹԻՒ 13
--------------------------
Հարցում 12
-----------------
Հոգեշնորհ Հայր սուրբ
Այն օրէն որ հայկական մի քանի կայան մեր տուները մուտք կը գործեն,մեր կեանքին ձեւը բաւական փոխուած է,տարիներով
մեզի ամերիկացիները /առ հասարակ ևրոպացիները/ այնքան
յիմարութիւններ հրամցուցին,ընտիր ֆիլմերու կարգին որ ներկայիս մեծ սիրով երեկոները քովէ քով կու գանք և հայրենի ալիքները կը խառնենք-իր գեղեցիկ բնանկարները-յուշարձանները,ժողովուրդը երգն ու պարը նորութիւն են մեզի համար -այս որքան օժտուած երիտասարդութիւն ծնած է անկախութեան 25 տարիներու ընթացքին;
Ամէն առիթով հասարակաց պաշտամունք մը կայ մանուկներու հանդէպ,կը թուի թէ դա մեր ազգային հարստութիւնն է,որուն շուրջ կը դառնան գրեթէ մեր պատմուածքներու շարքերը,ուր անհաւասար վարմունք մը կը շփոթեցնէ մեզ; Մանկատան մէջ փոխանակուած մանուկի մը համար ամբողջ բազմութիւններ կը սպաննուին,գնդացիրներով-արկածներով-դանակահարութիւններով-թերեւս հրասայլներ ալ միջամտեն կամաց-կամաց, և միւս կողմէն միջազգային տուեալներով/դժախտաբար/ Հայաստանի մէջ վիժումները ՇԱՏ բարձր հորիզոնականի վրայ դասուած են ;Ինչու՞ այդ հազարաւոր անմեղ մանուկներու կեանքը լոյս աշխարհ չեկած մօրը արգանդին մէջ անխղճաբար կը ոչնչացնեն և վերջը անտէր երեխայի մը համար քաղաքին կէսը կրակի կու տան;
Հայր Սուրբ,քու աշակերտներդ եղած ենք մանուկ հասակէն,կրնաք՞ մեզի տրամաբանական բացատրութիւն մը տալ ; / Հալէպ/;
------------------------------------------------------------------------------------
Թանկագիններս- 21-րդ դարու մարդկային գործելակեպին մէջ տրամաբանութիւն մի փնտռէք ;Շատ մը հանգամանքներ քովէ-քով եկած ստեղծած են այս նոր երեւոյթը որ իսկապէս խոտոր կը համեմատի մեր մարդկային և քրիստոնէական սկզբունքներուն ;
Ա/ Անոնք կը կարծեն որ վիժումը ՍՊԱՆՆՈՒԹԻՒՆ ՉԷ - նոյնիսկ եթէ օրէնքը արգիլէ կարելի է շրջանցել -բանտարկութիւն չկայ ,ուրեմն մեղք ալ չի կայ;
Բ/ բոլորովին անգիտակից են որ յղիացած սաղմը և 18-ամեայ
երիտասարդը Աստուածային օրէնքին առջեւ նոյն կեանքն ունին և համահաւասար իրաւունք ապրելու;
Գ/ Մանչ եղեր է թէ աղջիկ,Ս,Գիրքը կ՛ազդարարէ --- Չիք խտիր ոչ արուի և ոչ իգի --- ամէնքն ալ Աստուծոյ արարածներն են ;
Դ/ Տգիտութիւնը շատ մեծ դեր կը խաղայ ,մանաւանդ ԵՍԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ ՛ կ՛ուզեն իրենց չափանիշներով երեխայ ունենալ որ ընկերութեան մէջ կարենան հպարտանալ , առանց
մտածելու որ ՆՈՐ ԿԵԱՆՔ մը նուիրելով մարդկութեան մասնակից կը դառնան աստուածային արարչագործութեան;
Աստուած ստեղծեց մարդը ըստ պատկերի իւրում - իրեն նման ստեղծագործելու կարողութիւն շնորհելու՛ ՀՈԳԻ և ՄԱՐՄԻՆ:


