▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«2020-ի հոկտեմբերի վերջին գործուղվեցինք ԱՄՆ. շատ մեծ գումար պետք է բերեինք». Հրանտ Թոխատյան

«Կապիտուլյացիայի լուրը լսելու պահին մենք Արցախում չէինք, ԱՄՆ-ում էինք: Հոկտեմբերի վերջին մեզ` մի քանի հոգու կանչեցին, գործուղեցին ԱՄՆ, որ դրամ բերեինք: Բավականին մեծ դրամի մասին էր խոսքը: Գնալուց առաջ կաթողիկոսի մոտ էինք, նա իր օրհնությունը տվեց ու ճանապարհեց: Ամեն ինչ նախապատրաստած էր: Ամսի 11-ին պետք է եկեղեցում հավաքվեինք, որ այդ գումարները ստանայինք: Բայց հանկարծ այդ լուրը եկավ, ես հաջորդ օրն էլ եկա, մնալն արդեն անիմաստ էր: Ու ստեղ կային մարդիկ, որ ասում էին` բա ինչի՞ էդ փողը չբերեցիր, ինչի՞ համար բերեինք, ո՞ւմ տայինք, որ հետո հանձնեի՞ն»,- «Հայացքն Արցախին» հաղորդման եթերում պատմել է ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը։

***

«Ծանր օրեր էին, հատկապես, երբ սկսվեց ռմբակոծվել Ստեփանակերտը, հասկացանք, որ իրավիճակը լուրջ է և դեպի ավելի լուրջն է գնում»,- «Հայացքն Արցախին» հաղորդման եթերում պատմում է 44-օրյա պատերազմում Արցախում կամավորական աշխատանքների մասնակցած Հրանտ Թոխատյանը: Ըստ ՀՀ ժողովրդական արտիստի` հրամանատարական կազմը, երկրի վերաբերմունքը մի տեսակ այն չէր... «Չկար այն ոգեշնչումը, որ կար առաջին կպատերազմի ընթացքում, ապրիլյանի ընթացքում: Հաղթելու համար ամեն ինչ արվում էր, բայց միայն` անհատական մակարդակում, ոչ թե պետական: Չպետք է այդպես լիներ: Ափսոս էին ուղղակի տղաները: Ուղղակի մաղվում էին: Ես տեսնում էի բժիշկների այն հերոսությունը, որ արյան մեջ կորած չէին էլ հասցնում զգեստափոխվել: Այն նրանք էին հերոսները, որ եկել էին աշխարհի տարբեր ծայրերից:
Թիկունքում էլ ամեն ինչ նորմալ չէր: Ընդհանուր մթնոլորտը «հաղթելու ենք»-ի չէր, ինչպես որ ասվում էր: Ավելի ճիշտ կլիներ ճիշտն ասվեր»,- վստահ է արտիստը:

***

«Հայացքն Արցախին» հաղորդման եթերում ՀՀ Ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը պատմեց, որ Արցախում առաջին անգամ 1995 թվականին է եղել, դրանից հետո բազմաթիվ մշակութային ու բարեգործական նախաձեռնություններով է հանդես եկել։ «Էնքան հարազատի պես ինձ ընդունեց Արցախը, որ ինքն էլ ինձ դարձավ հարազատ»,- ասաց դերասանը: Նա նաև պատմեց, որ և՛ քառօրյա, և՛ 44-օրյա պատերազմների ժամանակ՝ որպես կամավոր, որդու հետ մեկնել է Արցախ, տղան ջոկատում էր, ինքը թիկունքում տարբեր աշխատանքներ է կատարել։ Արցախում կիսատ մնացած ծրագրեր շատ ունի, բայց չի հուսահատվում` դեռ հասցնելու է իրականացնել։
Դիտարկմանը` վերջերս հարցազրույցներ չի տալիս, պատասխանեց. «Ասելիք շատ կա, բայց էդ նյութը էսօրվա երկրին հետաքրքիր չէ»:
Թոխատյանը նաև վստահեցրեց. «Ոչ մի արցախցի չէր լքի Արցախը, եթե այն չհանձնեին, չվաճառեին»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее