Ըստ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության տվյալների, քաղաքապետարանի կողմից տրամադրված կառուցապատման թույլտվությունների թիվը 2017թ. առաջին կիասամյակում աճել է շուրջ 1/3-ով, 2016թ.նույն ժամանակահատվածի համեմատ:
Երևանում գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի շրջանակում /Doing Business in Yerevan/ Երևանի քաղաքապետարանի կողմից պարզեցվել են փաստաթղթերի տրամադրման հետ կապված մի շարք գործընթացներ՝ զգալիորեն կրճատելով շինարարության թույլտվության տրամադրման ժամկետները:
Իդեպ, տեղեկացնենք, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի “Doing Business” բաժնում, կարելի է գտնել Կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ուղեցույցներ: Իսկ նույն կայքի «Մեկ պատուհան» համակարգում մեր համաքաղաքացիները կարող են առցանց տարբերակով կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի դիմումներ ուղարկել: