▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2017 թվականի բանակի վարկանիշում Հայաստանը 93-րդ հորիզոնականում է

 

2017 թվականի Global Fire Power բանակի վարկանիշում Հայաստանը 133 երկրների շարքում զբաղեցրել է 93-րդ հորիզոնականը: 

Զեկույցում  նշվում է, որ Հայաստանի ռազմական բյուջեն 225 մլն դոլար է կազմում։

Ադրբեջանը 58-րդ հորիզոնականում է՝ 3 մլրդ 175 մլն դոլար ռազմական բյուջեով, իսկ ահա Վրաստանն 82-րդ տեղում է, Իրանը՝ 21-րդ։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա դրա զինուժը ներառված է ամենաուժեղ բանակների տասնյակում և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Ինչպես նշվում է, վարկանիշը կազմելիս առաջնորդվել են ոչ այնքան ռազմական տեխնիկայի ընդհանուր քանակով, որքան հավասարակաշռված ռազմական հզորությամբ ու հասանելի զինատեսակների բազմազանությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее