▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2017-ին ինձ հաջողվեց անել այն, ինչը 5 տարի չէր հաջողվում. Մարի Գրիգորյան

Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է դերասանուհի Մարի Գրիգորյանը:

 - Ինչու՞ ենք շտապում և ու՞ր:

-Ստացվում է, որ արդեն մոտ կես դար է ապրում եմ, հիմա շտապում եմ ԱՊՐԵԼ... Ամանորյա մրցավազքին երբեք չեմ մասնակցել:

-Ի՞նչը չի հերիքում հայ ժողովրդին և արդյո՞ք 2017-ը ինքնաբավ տարի էր ընդհանրապես:

-Հայ ժողովրդին չի հերիքում ինքնավստահությունը, լավատեսությունը, միաբանականությունը: Այ եթե այս ամենը ստացվի թեկուզ մասամբ հաջողել ձեռք բերել, այնժամ վստահաբար ինքնաբավ կլինեն հաջորդ բոլոր տարիները

-Ի՞նչը կհիշվի և ի՞նչն արագ կմոռացվի 2017-ից:

-Կհիշվի ռուսական հեռուստաալիքներով մեր ազգի և պետության նսեմացման ջանքերը: Հնարավոր է, որ հենց դա էլ արագ մոռացվի: Մենք նման բաները հեշտ ենք մարսում, ավաղ:

-2017-ին ստացած ամանորյա բազմաթիվ բացիկներից, մաղթանքներից ու կենացներից քանի՞սն իրականացան:

-Ես գոհ եմ` 2017-ին ինձ հաջողվեց անել այն, ինչը 5 տարի չէր հաջողվում:

-Եթե իմանայիք Ձեր հենց այս մաղթանքը իրականություն կդառնա…

-Առաջնային, միանշանակ կկանգնեցնեի արտագաղթը ցանկացած գնով: Նորակառույց ու անարժեք եկեղեցիները կվերածեի Սմեռչի ու կպահպանեի երկրիս սահմանները: Թույլ տվեք երազել: Կբացեի մեծապարտեզ, որտեղ 50-ի շեմն անցած կանայք հաճելի զբաղմունք ու նոր ու լավ ընկերներ ձեռք բերելով կհետաքրքրացնեին իրենց կյանքը: Բազմաթիվ են մաղթանքներս, սակայն չեմ կարող ծավալվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее