▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2016-ին Հայաստանում 187 մարդ է արդարացվել

2016-ի ընթացքում ՀՀ դատարանները արդարացման 160 որոշում են կայացրել, որի արդյունքում արդարացվել է 187 մարդ: Արդարացվածներից 140-ը ձեռք են բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 47 -ը` մասնակի: 76-ի վերաբերյալ որոշումն արդեն օրինական ուժի մեջ է մտել 2016 թ.-ի դեկտեմբերի 30-ից:

Լրիվ արդարացվածների թիվը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ ավելացել է 30-ով (19.1%):

Սա այն դեպքում, որ 2007 թվականին արդարացման վճիռ կայացրած դատավորին Հայաստանում պատժում էին: Մասնավորապես,Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը առաջին ատյանի դատավոր Պարգև Օհանյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում էր կայացրել, մինչդեռ Հայաստանում դատավորները նշանակվում են ցմահ:

Անցած տարվա վիճակագրությունը վկայում է, որ ամենից շատ արդարացվել են միջին ծանրության հանցագործություն գործած անձիք:

  • Ոչ մեծ ծանրության հանցագործության մեղադրանքով արդարացվել է 41 անձ (21.9%)
  • միջին ծանրության հանցագործության մեղադրանքով` 84 անձ (44.9%)
  • ծանր հանցագործության մեղադրանքով` 38 անձ (20.3%)
  • առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով` 4 անձ (2.2%):

Արդարացվածներին առավել հաճախ մեղադրվել են ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ հանցագործությունները կատարելու համար.

– ոչ մեծ ծանրության հանցագործության մեղադրանքով՝

խուլիգանություն` 4 անձ,

փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծել, իրացնել կամ օգտագործել` 3 անձ;

– միջին ծանրության հանցագործության մեղադրանքով՝

պաշտոնեական կեղծիք` 9 անձ,

գողություն` 8 անձ,

խարդախություն` 8 անձ

Աղբյուրը՝jam-news

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее