▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2016-ը մեր ընտանիքում կյանքի նոր էջ էր.Արփինե Իսրայելյան

2016-ը մեր ընտանիքում կյանքի նոր էջ էր, նոր մեկնարկ, քանի որ ծնող դառնալը աստվածային պարգև է. Արփինե Իսրայելյան

Life.panorama.am-ը գրում է. 2016-ը դերասանուհի Արփինե Իսրայելյանի համար այսուհետ հիշվելու է որպես ամենաերջանիկ տարեթիվ: Հենց այս տարի երգչուհին ստացավ կյանքի ամենամեծ նվերը` որդուն.

«Կապիկի տարին մեզ բալիկի տեսքով փոքրիկ կապիկ բերեց ու մեզ դարձրեց աշխարհի երջանիկը: 2016-ը կյանքիս ամենակարեւոր, ամենաերջանիկ, ամենասպասված, ամենայուրահատուկ, ամենագեղեցիկ ու ամենամայրական տարին էր ինձ համար: Կարծում եմ` այս տարվանից սկսած ամեն բան դեռ էլ ավելի լավ է լինելու, երջանիկ մեկնարկը տրված է: 2016-ը մեր ընտանիքում կյանքի նոր էջ էր, նոր մեկնարկ, քանի որ ծնող դառնալը աստվածային պարգեւ է»,- ամփոփելով անցնող տարին` կայքի հետ զրույցում նշեց Արփինեն:

Դերասանուհու համար տարին հաջող էր նաեւ աշխատանքային միջավայրում.

«Դավիթի ծնունդը ոչ միայն երջանկություն, այլեւ հաջողություն բերեց գործնական առումով:Այս տարի նկարահանվեցի «Դոմինո» սիթքոմում, որը հեռուստադիտողի շրջանում փոխեց որպես դերասանուհի իմ հանդեպ պատկերացումը: Մարդիկ ինձ հիմնականում միանման կերպարներում էին տեսել, իսկ սիթքոմում մարմնավորածս հերոսուհին խիստ տարբերբվում է դրանցից: Ուրախ եմ, որ առիթ ունեցա նաեւ այդ կողմով ներկայանալու: Մի խոսքով` հաճելի էմոցիաներով լի տարի էր ինձ համար»,- նկատեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее