▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2015-ին առանց մեծ աղմուկի և շքեղ խնջույքների ամուսնացած և նշանադրված հայ աստղերը

Wedding.am-ը գրում է. Գաղտնի պահելով իրենց անձնական կյանքի մասին նորությունները` աստղերը կարծես էլ ավելի շատ են հանրության ուշադրությունը հրավիրում իրենց վրա: Սակայն, հենց իրենց հայտնիությամբ պայմանավորված, նրանց երկար ժամանակ չի հաջողվում բոլորից թաքուն պահել իրենց կյանքում տեղի ունեցած նշանակալից իրադարձությունները: 2015-ը հայ աստղերի համար բավականին սիրառատ էր: Իրենց երկրորդ կեսին գտան ամենացանկալի հարսնացու և փեսացու համարվող շատ հայտնիներ: Նրանցից ոմանք շքեղ հարսանիքով և տոնախմբությամբ հայտնեցին  իրենց անձնական կյանքում տեղի ունեցած կարևոր փոփոխության մասին, իսկ ոմանք էլ բավարարվեցին պարզապես սոցիալական ցանցերում հարաբերությունների կարգավիճակի փոփոխությամբ կամ փոքրիկ գրառումով: Թեև, կարևոր չէ, թե ինչպես մարդիկ կմիավորեն իրենց սրտերը, կարևորը` երջանիկ լինելն է:

Հաղորդավար Ավետ Բարսեղյանի գաղտնի նշանադրության մասին լուրերը տարածվեցին վերջերս: Դրանց համար հիմք հանդիսացավ Ավետի մատնեմատին հայտնված մատանին և խորհրդավոր գրատռումը Ինստագրամում`  «Ծնվել ես Դու` անթև մարդու մխիթարանք ու մեծ սփոփանք առ այն, որ Ամենայն սիրով առատ, այս անհրաշք դարում կիսատ դեռ կա Հեքիաթ..»:

10541891_365331753633872_398155631_n 11056620_921278121241839_6820587346840992649_o 11215118_311072722350519_1224960773341688737_n ավետ

Իր նշանադրության մասին լուրը շախմատիստ Լևոն Արոնյանը հայտնեց, դե իհարկե :), Facebook-ի միջոցով: «Այս պահից սկսած թող լինի ուրախության տարի: Ո՞վ է կենդանի, հարց եմ տալիս ես. նրանք, ովքեր սիրուց են ծնվել». ահա այս գրությամբ նա հայտարարեց իր եւ ֆիլիպինուհի Արիանա Քաոիլի նշանադրության մասին:

1424241352_2797424_ts1424241405 1424241352_7148516_ts1424241409 1424241352_9241435_ts1424241406 textim_1424241352_1324206_ts1424241408

Նեղ ընտանեկան միջավայրում այս տարի նշանադրվեց Սիլվա Հակոբյանը: Նրա ընտրյալը դարձավ  պրոդյուսեր Դավիթ Ազարյանը: Հուսանք` զույգը նույնքան գաղտնի չի պահի հարսանիքի մասին լուրերը:

10614259_544619582336840_4967218742665519471_n 11101255_657044757760988_1888958043050453308_n 1444655074_2298041_ts1444655089 textim_1444655329_2688386_ts1444655356

Հասմիկ Կարապետյանի և Շանթ Կիրմիզյանի ամուսնության մասին հանրությունը նույնպես իմացավ Facebook-ի միջոցով: Հուլիսի 6-ին նրանք օրինականացրեցին իրենց հարաբերությունները, իսկ մինչ այդ արդեն 2 տարի միասին էին ապրում: «Ես և Շանթը միջոցառում չենք կազմակերպել այս առիթով, քանի որ մենք թղթին չենք տալիս այն կարևորությունը, որը տալիս ենք եկեղեցական արարողությանը»,- ասում է երգչուհին:

983643_10100420648888570_4257104718421930944_n 1932316_10204832842320415_2347920346092595363_n 10670088_10100546842051460_8149325281192080277_n 11053209_869849719767939_8019145673819204932_o

2015-ի մարտի 3-ին դիզայներ Ֆաինա Հարությունյանը Facebook-ում փոխեց կարգավիճակը` նշելով, որ ամուսնացել է օպերատոր Արտյոմ Աբովյանի հետ, իսկ հարաբերությունները օրինականացրել էին դրանից երկու ամիս առաջ:

1 2 553670_401532863193221_1961635449_n 1425371676_4388137_ts1425371920

Երգչուհի Սոնա Շահգելդյանը նույնպես նախընտրեց իր սիրելիի հետ հարաբերությունները օրինականացնել առանց հավելյալ աղմուկի: Սոնան և Նարեկը օրինական ամուսիններ են, սակայն հարսանիք չեն արել. «Կարևորը հետագա կյանքն է, մեր երջանիկ լինելը: Շատերը հարսի շոր չեն հագել, բայց հավատացեք, դա նրանց երջանկությանը չի խանգարել»,- ասել է երգչուհին:

12036977_798264800301052_4140468733508807380_n 12118779_808382949289237_5391443429386871231_n 12341431_833979383396260_6908485545706947393_n 12375227_1664167307194725_6641088716775729880_o

 

 

Նյութը՝  սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее