Հայկական ավանդական երգ ու պարով Թումանյանի անվան այգում արդեն 6-րդ անգամ անցկացվեց «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը, որը վերջին 2 տարիներին ընթանում է «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«22 տաղավար է, ներկայացնում ենք 13 եկեղեցական և ժողովրդական տոներ՝ իրենց բնորոշ կերակուրներով, մեկնաբանություններով»,-մեզ հետ զրույցում ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Նրա փաստմամբ՝ բացի այն, որ հասարակության հետաքրքրությունը ազգայինի հանդեպ տարեցտարի մեծանում է, նմանատիպ փառատոններով շահագրգռված են նաև տուրիսատկան ընկերությունները, որովհետև զբոսաշրջիկին առաջին հերթին մեր մշակույթն է հետաքրքրում:
Նշենք, որ փառատոնին մասնակցում էին 21 ընկերություններ, որոնցից 12-ը ներկայացնում էին տաղավար տոները՝ իրենց ավանդական ուտեստներով.Բարեկենդան, Սուրբ Սարգիս, Համբարձման, Վարդավառ, Խաչվերաց, Սուրբ Զատիկ, Մեծ Պահք, Սուրբ Ծնունդ, Նավասարդ, Ծաղկազարդ, Տյառնընդառաջ:
Ներկաներից շատերին գրավող ուտեստների թվում նաև Մուսալեռան պանրով հացն էր. «Այն տատիկս էր պատրաստում, ունի 2000 տարվա պատմություն: պատրաստվում է չորացրած ուրցով և համեմունքներով»,-պատմեց մասնակիցներից մեկը:
Փառատոնին մասնակցում էին ինչպես ուսումնակրթական, այնպես էլ մասնագիտական խոհարարական կազմակերպություններ, ուսումնարաններ, երևանյան մի շարք առաջատար ընկերություններ, ռեստորաններ:
Ելույթ ունեցան «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Զարթոնք», «Մարաթուկ» և «Կարին» համույթները:
Անի Կարապետյան