Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 26-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել , որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ ձնակույտում հայտնված Mercedes կա իսկ մեքենայից քիչ այն կողմ տղամարդու դի կա։ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, 1992 թ. ծնված Վարդան Հ.-ն Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից նստել է Կարլեն Գրիգորյանի «Մերսեդես C180» մակնիշի տաքսի ավտոմեքենան՝ Գյումրի մեկնելու նպատակով:
Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Թլիկ գյուղի մոտ, վերջիններիս միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Հ.-ն դանակով հարվածել է Կ. Գրիգորյանին, պատճառել մահ, ապա դիմել է փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ժամը 19.45-ի սահմաններում նշված գյուղի դաշտից հայտնաբերել և բերման է ենթարկել Վարդան Հ.-ն, որը խոստովանել է կատարած հանցագործությունը:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Վարդան Հ.-ն ձերբակալված է:
20-ամյա տաքսու վարորդի և ուղևորի միջև ճանապարհին վիճաբանություն է ծագել. մանրամասներ` դաժան սպանությունից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


