▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

20-ամյա հայ աղջիկը ձերբակալվել է հենց «Զվարթնոց»-ում` խորովածի մանղալի մեջ թմրանյութ տեղափոխելու փորձի համար

Shamshyan.com-ը գրում է. ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 34-267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ծառայությունները օպերատիվ տեղեկությունների արդյունքում զննության են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի բնակիչ, 21-ամյա Ալեքս Ավասաֆիի և Երևան քաղաքի Վրացական փողոցի բնակիչ, 20-ամյա Լիզա Հարությունյանի կողմից արտահանվող առաքանին՝ խորոված պատրաստելու համար սարքը։ Զննման արդյունքում նշված սարքի միջից հայտնաբերվել են 2 հատ մետաղական դետալներ, որոնց մեջ թաքցված են եղել շուրջ 7 կգ և 1 կգ կշիռներով մուգ շագանակագույն «ափիոն» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվածը ենթարկվել է փորձաքննության, և պարզվել է, որ այն առանձնապես խոշոր չափերով՝ 7597.45 գրամ հաստատուն կշռով «ափիոն» տեսակի թմրամիջոց է։ Ա. Ավասաֆը և Լ. Հարությունյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել են։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ավասաֆը սովորում է Երևանի Պետական բժշկական համալսարանում, իսկ ապրանքը արտահանվում էր Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաք։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее