«Ի՞նչ եք ասում, բա 2016-2018 թվականներին Սերժ Սարգսյանը հնարավորություն չունե՞ր էդ վրիպումների մասին Կարեն Կարապետյանից հարցնելու՝ տղա՛ ջան, ինչո՞ւ ես վրիպել, վարչապետը վրիպո՞ւմ է... Ես էլ հարցրել եմ՝ էդ վրիպումը քաղաքական նպատակ ունեցե՞լ է, թե՞ չէ, որովհետև, ըստ էության, էդ վրիպումը շատ թանկ նստեց բանակի վրա»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ասուլիսում Սերժ Սարգսյանի այն պնդմանը, որ Կարեն Կարապետյանը վրիպել է իր հայտարության մեջ:
Անդրանիկ Քոչարյանի հավաստմամբ՝ ապրիլյան գործողությունների սկզբնական փուլում դիրքերում զինվորները փամփուշտի և ուտելիքի պակաս չեն ունեցել: «Այնուհետև եկել է մի պահ, երբ որոշ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են սահմանափակ»,- ասել է նա:
Կարդացեք նաև ՝Ռոբերտ Քոչարյանն իր վերջին դարակազմիկ հանդիպման ընթացքում ասաց՝ երեքշաբթի օրերն իմ օրակարգից ջնջել եմ