shamshyan.com-ը գրում է. Վերջերս Երևանում տեղի ունեցած քամու և փոթորկի հետևանքերը իրենց «ձեռագիրը» թողեցին որոշ տների տանիքներին, որոնց մի մասը, ցավոք, մինչև հիմա չի վերականգնվել:
Նոր Արեշ 45 փողոցի 13 տանը բնակվող Վարդուհի Մնացականյանը և նրա երկու երեխաները նույնպես ստիպված են հանդուրժել անձրևների ժամանակ տան առաստաղից կաթկթող ջրերին, քանի որ տան տանիքը խարխուլ վիճակում է, իսկ վերանորոգման համար գումար և հնարավորություն չունեն: Միայնակ մայրը երկու երեխաներին ապահովելու և մյուս կենցաղային հարցերը հոգում է իր 2-րդ կարգի հաշմանդամության թոշակով, անառողջ լինելու պատճառով չի կարող աշխատել, իսկ բարեկամներն էլ այնքան չեն կարող օգնեն, որ տանիքը գոնե վերանորոգվի:
Օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետևալ հեռախոսահամարով՝ 043 81 71 51:
51:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում


