▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 անգամն էլ ինձ 10 «սուտկա» էին տվել. Աշոտ Եդիգարյանը՝ մեկուսարանում անցկացրած տարեդարձների մասին

Aysor.am-ը գրում է. Դերասան Աշոտ Եդիգարյանը նշում է ծննդյան 67 ամյակը: 

«Ժամանակն այնպես թռավ, որ ես էլ չիմացա, չնայած, բոլորն ասում են, որ արտաքինս տարիքս չի մատնում: Այսպես ասած՝ «ֆորմայի» մեջ եմ, բարձր տրամադություն ունեմ ու ապրում եմ բնականոն կյանքով: Քանի որ հոբելյանական տարի չէ, շքեղ միջոցառում չեմ անի: Ընտանիքիս՝ կնոջս, երկու դուստրերիս ու թոռնիկներիս հետ կանցկացնեմ», - նշեց դերասանը:

Դեռ կեսգիշերից բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել: Առաջին շնորհավորողներից է եղել Հայաստանի կինոգործիչների միության նորանշանակ նախագահ Հարություն Խաչատրյանը: Ինչպես ինքն է ընդգծում՝ հեռախոսը կարմրել է աշխարհի տարբեր անկյուններում գտնվող ընկերների ու գործընկերների շնորհավորական զանգերից:

Անդրադառնալով 67 տարիների ձեռքբերումներին՝ նկատում է՝ առանձնապես նշանակալի ձեռքբերումներ չի ունեցել, թեև աշխատանքի մեջ երբեք չի զլացել կամ թերացել.

«Բացթողում էին այն տարիները, երբ ես կարող էի այստեղ շատ ավելի բուռն գործունեություն ծավալել, բայց Միացյալ Նահանգներ մեկնեցի: Չնայած, այնտեղ էլ պարապ չեմ նստել. ֆիլմ եմ նկարահանել, բեմադրություններ արել, տարբեր ներկայացումների մեջ ընդգրկվել»:

Ծննդյան տարեդարձներից ամենատպավորիչը երկուսն են եղել. Սովետական բանակում ծառայող զինվորը բանակային երկու ծննդյան տարեդարձներն անցկացրել է մեկուսարանում:

«Երկու անգամն էլ ինձ 10 «սուտկա» էին տվել՝ սպային ֆիզիկապես վիրավորելու համար: Այդ փոքրիկ խցում միայնակ նստած՝ երևանից ստացած շնորհավորանքներս էի կարդում», - ծիծաղելով հիշեց նա:

Նկատառմանը՝ ինչո՞վ է պայմանավորում իր՝ որպես դերասան մինչ այսօր որևէ կոչման չարժանանալը, նաև՝ ինչպե՞ս է վերաբերում իր գործընկերներից շատերի՝ քաղաքապետարանի կողմից բնակարանային նվիրատվությանը, պատասխանեց.

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում  

Կարդացեք նաև` Իմ փորը կուշտ ա, ձենս կտրե՞մ. Աշոտ Եդիգարյան

Պիցցայի առաքիչ, վարորդ… Աշոտ Եդիգարյանը բացահայտում է` ինչպիսին էր իր կյանքն ԱՄՆ-ում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее