Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ոչ ոքի չենք հավատում, բայց բոլորից պահանջում ենք: Ոչ մի բան չենք անում, բայց պահանջում ենք: Աշխարհը մեզ պարտական է: Ռուսը չպիտի՛ զենք վաճառի ազերին: Խի՞: Ուղղակի: ԱՄՆ-ն պիտի՛ ընդունի ցեղասպանությունը: Խի՞: Ուղղակի: Թուրքիան հողերը պետք է հանձնի: Հենց-նե՞նց: Հա, պիտի տանը նստեմ ու ինձ բերեն հողեր տան, ես դրա համար ոչ մի բան չպետք ա անեմ: Արցախի 800 հեկտար հողերն էլ գնացեք ու հետ բերեք: Չգիտեմ ոնց ու չգիտեմ խի, բայց հետ բերեք: Թուրքիայից ապրանք մի բերեք: Վրաստանում մի հանգստացեք: Սևանը մի կեղտոտեք:
Այ այսպես՝ մի ամբողջ ազգ նստած պահանջում է: Մեծ մասը ոչ մի օգուտ չի տալիս, բայց հո չի պահանջում, հո չի պանաջում: Բա հարկեր են վճարում, զինվորին զենք չեն առնում: Այ մարդ, այդ հարկերիդ մի մասը նաև պետության այլ ծախսերի վրա է գնում: Ամեն ինչն արել են, հիմա նստել զենք ես հաշվում: Կամ սաղ կյանքդ նստել երազել ես, թե ե՞րբ ես գրանցված աշխատող դառնալու, որ հարկ վճարես հա՞: Բա խի ես նախընտրում չգրանցված աշխատես, որ այդ հարկերի փոխարեն դու ավել աշխատավարձ ստանաս:
Երկու-երեք պեչենի դիրքեր ուղարկելուց հետո պարտադիր չի լուրջ դեմքով այդ ամենը երեսով տաս: Աշխատանքիդ դիմաց հարկ վճարելուց հետո պարտադիր չէ պահանջներ ներկայացնես: Երբ երեխադ կեսօրին պաղպաղակ է ցանկանում, հաստատ առավոտյան գնածդ երեսով չես տա, առավել ևս մի քանի ամիս առաջվանը:
Հզոր բանակ ունենալու համար պետք է աջակցես ու ուշադրություն դարձնես այդ բանակին, ոչ թե գեներալին, ոչ թե նախարարին, այլ բանակին, քանի որ գեներալները ու նախարարները անցողիկ են, իսկ բանակը մնայուն է, բանակը քո հանգիստ քուն ապահովողն է: Փորձել ե՞ք ճշտել, թե ամսեկան որքան աջակցություն են ստանում հզոր երկների բանակները: Նրանց երկրը փողի խնդիր չունի, բայց բանակին աջակցում են, չեն նայում Օբամայի քշած մեքենային, Օբամայից պահանջում են, բայց բանակին շարունակում են աջակցել: Աշխարհում ամենահեշտ բանը պահանջներ թելադրելն է, բայց երբ բանը հասնում է գործելուն բոլորս զբաղված ենք, բացի դիրքում կանգնած զինվորից:
Բանակին մի օգնեք, ուղղակի երեսով մի տվեք ու ուշադրություն դարձրեք: