
Երեկ երեկոյան մահացել է 19-ամյա Էմմա Աղաբեկյանը, ով տառապում էր սուր միելոբլաստային լեյկոզով:
Հիշեցնենք, որ աղջկա մոտ հիվանդությունը հայտնաբերվել էր այս տարվա մարտին, նա այս ընթացքում քիմիաթերապիայի 3 կուրս էր անցել, սակայն հիվանդությունը կրկնվել էր: Անհրաժեշտություն էր առաջացել աղջկան արտերկրում վիրահատության ենթարկելու, սակայն ընտանիքը գումար չէր կարողանում գտնել նրան Գերմանիա տեղափոխելու համար:
Asekose.am-ը ցավակցում է Էմմայի ընտանիքի անդամներիմ և մտերիմներին:


