▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

19-ամյա Աստղիկը սպասում էր 2-րդ երեխային, իր ծննդյան օրը գնում էր կոնսուլտացիայի. մանրամասներ` Սյունիքի վթարից

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ առավոտյան Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով քույր ու եղբայր Դավիթ եւ Աստղիկ Մկրտչյանները մահացել են:

Դեպքի առիթով News.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մահացած 19-ամյա Աստղիկ Մկրտչյանը հղի էր, Գորիս էր գնում՝ հերթական կոնսուլտացիայի: Քույր ու եղբայր Դավիթ եւ Աստղիկ Մկրտչյանները Գորիս գնալու նպատակով սպասել են միջպետական ավտոճանապարհին, կանգնել է քաջարանցի Ա. Միրզոյանն ու առաջարկել մինչեւ Գորիս տանել: Մոտ 50 մետր գնալուց հետո դեռեւս չպարզված հանգամանքներում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և 40.8 մետր ընթանալով ճանապարհի ձախակողմյան կանաչապատ ձորակով՝ ընկել է Որոտան գետը, գլխիվայր շրջվել գետի միջով անցնող խողովակների վրա: Մեր տեղեկություններով, 21-ամյա Դավիթ Մկրտչյանը վերջերս էր զորացրվել բանակից, քառօրյա պատերազմի մասնակից էր: Քույրը՝ Աստղիկ Մկրտչյանը, ամուսնացած էր, 1 տարեկան երեխա ուներ, սպասում էր երկրորդ բալիկին: Մայիսի 4-ին Աստղիկի ծննդյան օրն էր:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее