▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

180 օպեր հրաժարվել է Գարեգին Երկրորդի այցին ընդառաջ ծառայություն իրականացնել «Զվարթնոց»-ում

ՄեդիաՀաբը գրում է, որ կայքի բացառիկ տեղեկություններով ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ աշխատողներից մոտ 180 հոգի  երեկ զեկուցագիր է գրել, որ ծառայություն չի իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանում:

Հիշեցնենք, որ կեսգիշերին քաղաքացիները  գնացել էին օդանավակայան դիմավորելու Ամենայն հայոց կաթողիկոսին, որը մեկօրյա այցով գտնվում էր ԱՄԷ-ում:

Կայքը գրում է նաև, որ իր աղբյուրի փոխանցմամբ` ոստիկանները հրաժարվել են ծառայություն իրականացնել, որը կարող է դեմ լինել Հայ առաքելական եկեղեցուն:

Մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ Ոստիկանության օպերատիվ աշխատակիցները զեկուցագրեր են գրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն չիրականացնելու համար, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, Ոստիկանությունը իրականացրել և շարունակում է իրականացնել իր առջև դրված խնդիրները։ Հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնել են ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее