Երեկ՝ հուլիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով օգնության է մեկնել Գեղարքունիքի մարզի բնակավայրերից մեկը, որտեղ արձանագրել են անչափահաս տղայի կենսաբանական մահը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ մահացածը նշված բնակավայրի բնակիչ, ՌԴ քաղաքացի, 16-ամյա Վ. Մ-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով էլ հանկարածամահ է եղել: Արտաքին զննությամբ, ըստ դատաբժշկի, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: