Հանրապետության մարզերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, երեկ՝ օգոստոսի 24-ին, ծննդատներից մեկից զանգահարել են Ոստիկանության բաժին եւ հայտնել, որ առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում իրենց ծննդատանը 16-ամյա աղջիկը երեխա է ծննդաբերել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու, նրան հղիացնելու մեջ որոնվում է Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Անդրանիկ Գրիգորյանը, ով աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել իր տանը:
Տարածքային ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, իսկ փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


