▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

150 բեռնատարներ արգելափակված են ՌԴ-ում. Էկոնոմիկայի նախարարն անգործ է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որ վիդեոռիլ է նկարում խաղողի մթերման, ինքնաթիռների և այլ պատկերների ֆոնին, անկարող է լուծել հայկական բեռնատարների հարցը, որոնք մեկ ամսից ավելի փաստացի պատանդառվել են Ռուսաստանում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սպայկա»-ի ղեկավարությունը դիմել է էկոնոմիկայի նախարարությանը, որպեսզի հնարավոր լինի պաշտոնական ճանապարհով պարզել, թե Մոսկվան ինչու է այս տարվա օգոստոսի վերջին արգելափակել 150 բեռնատարների մուտքն իր տարածք։ Սակայն նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանեցին. «Խնդիրը վերաբերում է կոնկրետ ընկերության, որը ՌԴ իրավապահ մարմինների հետ ունի խնդիրներ, եւ հարցը այդ շրջանակում պիտի պարզաբանվի: Հաշվի առնելով «Սպայկա» ընկերության հեղինակությունն ու ունեցած դիրքը Հայաստանի տնտեսության մեջ՝ առաջարկում ենք հարցերն ուղղել ընկերությանը»:
Մեր մյուս հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել հայկական կողմից խնդրի լուծման եւ ռուսական կողմի հետ բանակցությունների մակարդակում, նախարարությունը տվել է պապոյանական ոճով անհասկանալի պատասխան. «ՀՀ ՌԴ տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ բարձր տեմպերով, արտահանումը բարձր տեմպերի վրա է, եւ խնդիրը դրա հետ կապված չէ: Նախարարությունը, որտեղ հնարավոր է, փորձել է աջակցել տնտեսվարողին»:
Այսինքն՝ նախարարությունը ևս արձանագրում է «Սպայկա»-ի կարևոր դերը մեր տնտեսության մեջ, և խոստովանում, որ չի կարող օգնել հայ տնտեսվարողին: Սա դասական անպատասխանատվություն է պետության կողմից ՀՀ քաղաքացու նկատմամբ: Հավելենք, որ «Սպայկա» ընկերությունը դեռ մոտ 20 օր առաջվա հաշվարկներով շուրջ 2 մլն դոլարի վնաս էր կրել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее