Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած հանդիպման ընթացքում Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան տեսակետ է ներկայացրել, որ խնդիր է այն հայտարարությունները, որ Ադրբեջանի կողմից ժամանակավորապես գրաված տարածքներ առաջին փուլում թույլ են տալու վերադառնալ փախստականներին, իսկ երկրորդ փուլում՝ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են․
«Դա ռումբ է, որը դրվելու է, որովհետև առաջնագծում Ադրբեջանի իշխանությունները կարող են բերել և բնակեցնել, աստված գիտի, թե ում։ Հիմա հաճախակի խոսում են սիրիացի վարձկանների և նրանց ընտանիքների մասին։ Ես կարող եմ ասել, որ մեզ համար ոչ պակաս վտանգավոր են, օրինակ՝ ադրբեջանցի արմատական իսլամիստները, որոնք գլխացավանք են Ալիևի համար։ Եվ իրենց գետտոյի պես բերել առաջնագծում բնակեցնելը, իսկ իրենք շատ արագ դեմոգրաֆիական աճ են տալիս, որովհետև շարիաթի կանոններով են ապրում, մենք 15 տարի հետո ունենալու ենք սարսափելի պատկեր ամբողջ առաջնագծի երկայնքով՝ ագրեսիվ, անկառավարելի արմատական իսլամիստներ»։
Հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում։