▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

15 րոպեում 15 հազար գլխարկ են «սպառել»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած ուրբաթ Սամվել Կարապետյանին աջակցող հավաք-երթի ժամանակ գլխարկներ եւ սպիտակ շապիկներ են բաժանել մարդկանց, որոնց վրա Կարապետյանի համար ճակատագրական դարձած արտահայտությունն է գրված՝ «Մեր ձեւով»: 15 հազար գլխարկ ու շապիկ են բաժանել, բայց ոմանց չի հասել։

Տպավորություն էր, թե միանման շապիկներով եւ գլխարկներով մարդիկ Կարապետյանների ընկերությունների աշխատակիցներն են, որոնց նախապես հագցրել-բերել են միտինգի, սակայն ականատեսներից մեկը պատմեց, որ հավաքը սկսելուց առաջ դրանք բերել են այգի եւ բաժանել: 15 րոպեում սպառվել են` գաղափարի հեղինակները չեն պատկերացրել, որ այդքան մարդ կմասնակցի ակցիային։

Հիմա այդ գլխարկներն ու շապիկները դարձել են «նյութապես շահագրգռելով, հավաքին մասնակցելուն հարկադրելու» մեղադրանքի հիմնական ապացույցը, պատահական չէ, որ նախօրեին Նարեկ Կարապետյանի տան խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել եւ առգրավել են «2 գլխարկ, 1 կրիչ լուսանկարներով եւ 4 հատ iPhone-ի գումար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее