Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ միջազգային մամուլի՝ Նիկոլ Փաշինյանի հետ երկար տարիներ մտերիմ, ոչ բարեհունչ մականունով հայաստանցի օլիգարխի միջոցով 2023 և 2024 թվականերին պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանն արտաքին շուկաներում վաճառել է 15 միլիարդ դոլարի ոսկի և ադամանդ։ Դրանից Հայաստանի պետական բյուջեն մուտքեր չի ունեցել կամ ունեցել է գրոշներ։ Հարց՝ Նիկոլ Փաշինյանը չի՞ իմացել այդ մասին, այդ բիզնեսից փա՞յ չունի։ Եվրոմիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին մասին օրենք ընդունելը փուչիկ է, քանի Հայաստանը ոչինչ չի արել Եվրասիական տնտեսական միությունից, ՀԱՊԿ-ից դուրս գալու, դեպի Եվրոպա ապրանքերի արտահանումն ավելացնելու, տարբեր բնագավառներում եվրոպական չափանիշները ներդնելու համար։ Սա է իրական Հայաստանը, որն իր ապիկար կառավարիչների պատճառով մոլորված կանգնած է աշխարհաքաղաքական խաչմերուկում, ոչ մի տեղ չի գնում, տնտեսական խոշոր ծրագրերի չի մասնակցում, միայն մսխում է ժամանակ և ռեսուրսներ»: |
«15 միլիարդ դոլարի ոսկի-ադամանդի վաճառքից Նիկոլ Փաշինյանը փայ չի՞ ունեցել». Ոսկան Սարգսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее
далее