
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պլացեբոյի (որևէ բուժիչ նյութ չպարունակող դեղահաբ) էֆֆեկտի տեսանկյունից կապսուլաներն ավելի արդյունավետ են, քան հաբերը, իսկ ներարկումներն ավելի արդյունավետ են, քան կապսուլաները:
Պլացեբոյի էֆֆեկտը կարող է աշխատել նույնիսկ այն ժամանակ, երբ հաբն ընդունողը տեղյակ է, որհաբը պլացեբո է՝ այսինքն դատարկ:
Մարդն առանց սնունդ ավելի երկար կարող է ապրել, քան առանց քուն: Իմիջայլոց 2010 թվականին գիտական հետազոտությունների արդյունքերի ակնարկը ցույց տվեց, որ ֆիզիկական վարժությունները լավացնում են քնի որակը, մարդկանց մեծամասնության մոտ և օգնում են քնի խանգարումների (օր.՝ անքնություն)բարելավմանը։ Վարժությունների համար լավագույն ժամանակը քնից 4-8 ժամ առաջն է, չնայած որ վարժություններ կարելի է անել ցանկացած ժամի, բացառությամբ քնից կարճ ժամանակ առաջ իրակացրած ծանր ֆիզիակական վարժությունները։
Մեր բիբերը լայնանում են նույնիսկ ամենափոքր աղմուկներից:Մի հետաքրքիր փաստ ևս․ մարդու բիբերը լայնանում են, երբ նայում է իր սիրած մարդուն։
60 տարեկանում դու կորցրած կլինես լեզվիդ համային ռեցեպտորների կեսը:
Եթե որևէ բան չի լուծվում թքի մեջ, ապա դրա համը չես կարող զգալ:
Մեր ուղեղն ու ստամոքսը մշտական կապի մեջ են իրար հետ. ահա թե ինչու են որոշ էմոցիաներ ֆիզիկապես ազդում ստամոքսի վրա, հատկապես վիշտն ու տխրությունը:
Ինտերնետի գոյության հետ ավելի քիչ մարդիկ են իրենց հավատացյալ համարում:Սակայն աթեիստների թիվը չի գերազանցում երկրի բնակչության 7 տոկոսը։
Օրվա մեջ մարդը միջինում ունենում է 70.000 միտք:
Միջինում 66 օր է հարկավոր սովորություն ձևավորելուհամար:
Ուժեղ սթրեսը կարող է փոփոխել ուղեղի բջիջները, կառուցվածքն ու ֆունկցիան:
Երազի մեջ ընկնելու զգացողությունը ուղեղի արագ քնելու հետևանքն է: Ուղեղը կարծում է, որ դու մահանում ես, և «ազդակ» է ուղարկում վերակենդանացնելու համար:
Երբ դու հորանջում ես, և ինչ-որ մեկը հորանջում է քո հետևից, նշանակում է՝ նա նայում էր քո վրա:
Սուտ է այն տեղեկատվությունը, որ մարդն իր ուղեղի 10%-ն է օգտագործում: Լինում են դեպքեր, երբ միանգամից ուղեղի 35%-ն աշխատում է:
Մարդու ընտանիքի անդամների մարմնի հոտը որպես կանոն նման է իրենին, այդ իսկ պատճառով միջին վիճակագրական մարդու համար ընտանիքի անդամները գրավիչ չեն։ Դա բնության կողմից հատուկ «մշակված» ձև է գենետիկ մուտացիաներից խուսափելու համար։


