▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

15-ամյա երեխան կախվել է․ նրա կյանքը չի հաջողվել փրկել

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 9:30-ի սահմաններում «Ուիգմոր» բժշկական կենտրոն է ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել տղա երեխա, որի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել։

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը 15-ամյա Մ.-ն է, ում կախված վիճակում հայտնաբերել են ծնողները, կտրել են պարանը, ապա տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները արձանագրել են երեխայի մահը։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում ճաղավանդակի վրա հայտնաբերել են պարան, որով, ըստ նախնական տեղեկությունների, տղան կախվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее