Արդեն 14 օր է Սարի թաղի ցույցի մասնակից Հրաչյա Բոյաջյանը շարունակում է իր հացադուլը:
Արդեն 10 ամիս կալանավայրում գտնվող Հրաչյա Բոյաջյանը ցանկանում է հանդիպել իր գործով դատախազի հետ եւ հասկանա՝ ինչումն է կայանում իր մեղքը:
«Ոչ շաքարային դիաբետով է տառապում իմ ամուսինը: Ես ամենավատն եմ կանխատեսում, քանի որ ասել է՝ չի դադարեցնելու հացադուլը»,- «Ա1+»-ին ասել է Հրաչյա Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը:


