▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

14-ամյա աշակերտուհին հայտարարել է, որ 32-ամյա տղամարդը իր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ Երևանի դպրոցներից մեկի 14-ամյա աշակերտուհու բողոքի հիման վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշակերտուհին, ով սովորում է 9-րդ դասարանում, հայտնել է, որ 2016 թ-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին Ծովակալ Իսակովի պողոտայի շենքերից մեկում 32-ամյա Կ. Ա.-ն իր բնակարանի լոգասենյակում մի քանի անգամ անառակավարո գործողություններ է կատարել իր նկատմամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորաձքննություն, իսկ ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Կ. Ա.-ին, ով կասկածվում է անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ՝ հայտնաբերելու ուղղությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее