Հայաստանի Հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներին: Նրա խոսքով՝ դա չար վիրուս է. առաջացնում է արգանդի վզիկի քաղցկեղ:
«Սովորաբար ցանկացած դեղամիջոց, այդ թվում՝ նաև պատվաստանյութը, ունի մոտակա և հեռավոր ազդեցություններ: Այս պատվաստանյութն ընդամենը 9-10 տարի է կիրառվում, ու այդ տարիների ընթացքում որևէ չար արդյունք չի նկատվել:
Մի փոքր ընդունելի չեմ համարում 13 տարեկանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներ անցկացնելը: Ես կարծում եմ, որ եթե դա կատարեինք 15-16 տարեկան աղջիկների մոտ, առանձնապես շատ չէինք ուշանա: Արևելքի ժողովուրդ ենք, ունենք ավանդույթներ, սովորություններ: Դա իմ անձնական կարծիքն է: Բայց պատվաստումը ճիշտ է»։


