«Նախկինում ունեցել ենք տխուր պատմություններ, որ համայնքին նվիրատվություն արված ինչ-որ տեխնիկա կամ գույք հետո պատահաբար հայտնվել է այս կամ այն պաշտոնյայի դաչայում։ Կարծում եմ ամեն ինչը՝ կամազները, բելազները, զիլերը պետք է անպայմանորեն անցնեն և հաստատվեն ավագանու կողմից, որպեսզի լինի իրական պատասխանատվություն Երևանի քաղաքային իշխանությանը»,-այս մասին այսօր խորհրդարանում «Տեղական ինքնակառավրման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Սոնա Ղազարյանն էլ, դիմելով Նաիրա Զոհրաբյանին, ասաց. «Տիկին Զոհրաբյան 12 տարի խորհրդարանում էիք։ Նախկինները նվիրատվությունը վերցնում, տանում էին սեփական տանն էին տեղադրում, քննիչ հանձնաժողով ստեղծեիք»։
Սոնա Ղազարյանը խնդրեց նախկինների վարքագիծն այլևս չպրոյեկտել իշխող մեծամասնության գործողությունների վրա։
Մանրամասները՝ տեսանյութում
Դիտեք նաև՝