▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 մթերք, որոնք խանգարում են արագ նիհարել. գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը բացահայտում է Եվա Ռիվասը

Եվա Ռիվասն Instagram_ի իր էջում կարևոր խորհուրդներ է տալիս նիհարել ցանկացողներին: Նա նշել է 10 մթերք, որոնք խանգարում են արագ նիհարել:

«Ամենաառաջին քայլը թեյը կամ սուրճն առանց շաքարի խմելն ու տուփերով հյութերից հրաժարվելն է: 1 թեյի գդալ շաքարավազը 20 կկալ է: Եթե թեյի մեջ գցում եք 2 գդալ շաքարավազ և օրվա ընթացքում 5 անգամ թեյ եք խմում, ստացվում է 200 կկալ: Ավելացրեք նաև բուլկեղենն ու թխվածքները, որոնք ուտում եք թեյ խմելու ընթացքում: Մի մոացեք նաև, որ նույնիսկ ոչ քաղցր սնունդը հաճախ իր մեջ շատ շաքար է պարունակում:

Կարտոֆիլ: Այն կարող է օգտակար լինել, բայց միայն այն դեպքում, երբ թարմ է ու պատրաստված է ջեռոցում: Մնացածը դատարկ կալորիաներ են:

Հացաբուլկեղեն: Ցանկացած բան, որը պարունակում է այլյուր, ածխաջուր է պարունակում: Բացառեք դրանք:

Մշակված բրինձը պարունակում է օսլա: Սահմանափակեք դրա օգտագործումը և կերեք շաբաթական 1-2 անգամ: 1 բաժնի կշիռը չպետք է գերազանցի 80 գրամը:

Արագ պատրաստվող շիլա և մյուսլի: Դրանք այնպես են պատրաստված, որ բարդ ածխաջրերը դառնում են պարզ (խմբ.- պարզ՝ արագ յուրացվող, իսկ արագ յուրացվող ածխաջուրն արագորեն առաջացնում է քաղցի զգացում):

Վերամշակված մսամթերք (երշիկ, ներբերշիկ և այլն): Դրանք ջուրը պահում են օրգանիզմում ու չեն թողնում նիհարել:

Կարագ: Շափազանց շատ կալորիաներ ու ճարպ է: Բժիշկները խորհուրդ չեն տալիս դրանից ամբողջովին հրաժարվել: Շաբաթական 10 գրամը բավական է օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ հասցնելու համար:

Չափից շատ պնդուկ, արևածաղիկ: 10 պնդուկը բավական է քաղցը հագեցնելու համար: Մնացածն ավելորդ կալորիաներ են:

Ծխեցրած, յուղի մեջ տապակած, պահածոյացրած ձկներ: Այս մթերքների մեջ չափազանց շատ ճարպ կա, ինչն արգելակում է նիհարելու գործընթացը:

Մսի, հավի և ձկան արգանակ: Դրանց մեջ պարունակվում է խոլեստերին:

Այս առաջադրանքը կատարելու համար պետք է հրաժարվել նշված մթերքներից, սկիզբ դնել գեղեցիկ կառուցվածք ունենալուն»:

Աղբյուրը՝ ԲլոգՆյուզ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее