ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, խոսելով ծխախոտի դեմ պայքարի շրջանակում ձեռնարկվելիք քայլերի մասին, որոշակի փակագծեր է բացել:
Նա ասել է, որ անցած շաբաթվա ընթացքում սահմանված կարգով կառավարություն է ներկայացվել ծխախոտի դեմ պայքարի ծրագիրը, ըստ որի, օրինակ նախատեսվում է հասարակական վայրերում ծխելու միանշանակ եւ համապարփակ արգելք, իսկ արգելքը խախտելու դեպքում առաջարկվում է տուգանք` 10 հազար դոլարին համարժեք դրամի չափով:
«Միայն մեծ տուգանքներով կարելի է վերացնել երեւույթը, հակառակ դեպքում դա ուղղակի բյուջեն լցնելու աղբյուր կդառնա»,- համոզմունք է հայտնել նա: Միեւնույն ժամանակ Ալթունյանը պարզաբանել է, որ տուգանքը ոչ թե ծխողներին է վերաբերելու, այլ հասարակական վայրի սեփականատիրոջը:


