▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1-ին դասարան ընդունված երեխաները, դպրոց չհաճախելով, հասել են 4-րդ դասարան. հարուցվել է քրեական գործ

 

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ստացված օպերտաիվ տեղեկությունները իրացնելիս, ոստիկանություն են հրավիրել մի քաղաքացու, նա հաղորդում է տվել, որ Ալբերտ եւ Նունե Կամենչուկները 2015 թվականին ընդունվել են Երեւանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 դպրոց՝ առաջին դասարան, որից  հետո մեկնել են Ռուսաստանի Դաշնություն:

 

 

 

Տեղեկությունը հայտնում է ոստիկանության լրատվական  ծառայությունը՝ նաեւ հավելում, որ դպրոցի տնօրեն Դիանա Ղուկասյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հրահանգել է, որ նշված աշակերտները բացականեր չստանան եւ դպրոց չհաճախելով՝ փոխադրվել են 4-րդ դասարան:

 

 

 

Նույն տեղեկությունը հաստատվել է նաեւ նյութերի նախապատրարստման ընթացքում՝ նույն դպրոցի աշխատակիցներից մեկի տված բացատրությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով: Քննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее